Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հաքերները Facebook-ի 257 հազար օգտատերերի տվյալներ են ձեռք բերել

1553
Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 11:15
Հաքերները Facebook-ի 257 հազար օգտատերերի տվյալներ են ձեռք բերել

Համացանցում ազատ հասանելիությամբ տեղադրվել են Facebook-ի 257 հազար օգտատերերի տվյալները, իսկ 81 հազար օգտատերերի մոտ նույնիսկ անձնական հաղորդագրություններն են հասանելի եղել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաքերները պնդում են, որ իրենց մոտ առկա են 120 միլիոն մարդու տվյալներ: Facebook-ի հետաքննությունը ցույց է տվել, որ հաքերները դիտարկիչների համար վնասակար ընդարձակումներ են օգտագործել:

Նշվում է, որ հետաքննության հետքերը տանում են Ռուսաստան (ռուսական IP-հասցեներ են կիրառվել):