Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Շվեդիան Հայաստանին առաջարկել է JAS-39 Gripen կործանիչներ գնել. ԶԼՄ-ներ

1623
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 10:20
Շվեդիան Հայաստանին առաջարկել է JAS-39 Gripen կործանիչներ գնել. ԶԼՄ-ներ

Շվեդիան ՀՀ ՊՆ-ին առաջարկել է SAAB ընկերության արտադրության JAS-39 Gripen կործանիչներ գնել: Այս մասին հաղորդում է Regnum-ը:

Պարբերականի խոսքով՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո, ով Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել էր ամերիկյան զենք գնել՝ ռուսականի փոխարեն:

Պարբերականի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ շվեդական 8 կործանիչ է առաջարկվել, որոնցից յուրաքանչյուրի ենթադրյալ գինը կազմում է 55-60 միլիոն եվրո:

JAS-39 Gripen-ը 4-րդ սերնդի թեթև, միաշարժիչ կործանիչ է: Շվեդիայի ռազմաօդային ուժերում կիրառության մեջ է 1997թվականից: