Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինդոնեզիայի ավերիչ երկրաշարժն անվանել են պատիժ համասեռամոլների գործունեությանը

1902
Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 22:00
Ինդոնեզիայի ավերիչ երկրաշարժն անվանել են պատիժ համասեռամոլների գործունեությանը

Վերջերս Ինդոնեզիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին պատիժ էին համասեռամոլների գործունեության համար: Այս մասին հայտարարել է մալազիացի ընդդիմադիր գործիչ Ահմադ Համիդին, փոխանցում է Lenta-ն՝ հղում անելով Channel NewsAsia-ին:

Քաղաքական գործիչը խորհրդարանում հանդես է եկել ելույթով, որում զգուշացրել է ԼԳԲՏ հանրության ազդեցության աճի մասին:

Նրա խոսքով՝ Պալու քաղաքում, որին պատուհասել էր ցունամին, «ավելի քան 1000 մարդ կա, ովքեր ներգրավված են նման գործունեության մեջ»:

«Դա պատիժ էր Ալլահի կողմից»,- ասել է Համիդին:

Նրա հայտարարությունը քննադատության է արժանացել, նրան մեղադրել են ամբոխահաճ մեկնաբանության համար: