Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

291
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 16:20
ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ «Վերջին շրջանում հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ: