«Պարտքի մարման ավելի ահավոր հակապետական տարբերակ պատկերացնել անհնար է». Նարինե Դիլբարյան
Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, անդրադարձել է Երևանի ՋԷԿ-ի՝ Գազպրոմ Արմենիային ունեցած մեծ պարտքի հարցին՝ նշելով, թե կա այդ պարտքի մարման տարբերակ այն Գազպրոմ Արմենիային փոխանցելու միջոցով: Հերթական գույք պարտքի դիմաց ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, և Հայաստանի էներգետիկ կախվածության վերջնական ամրագրում, որը նաև ուղղակի վտանգում է մեր քաղաքական ինքնիշխանությունը և անվտանգությունը: Պարտքի մարման ավելի ահավոր հակապետական տարբերակ պատկերացնել անհնար է: Ընդ որում տարօրինակն այն է, որ նախորդ նախարարի ժամանակ, երբ տարածվեցին այդ լուրերը, նույն նախարարությունը կտրուկ հերքեց Երևանի ՋԷԿ-ը Ռուսաստանին պարտիք դիմաց վաճառելու մտադրությունը՝ նշելով թե ամեն ինչ արվում է այդ պարտքը նվազեցնելու ուղղությամբ, ըստ նախարարության արձագանքի՝ 52,3 միլիոն դոլարից պարտքը նվազել և դարձել է 33,8 միլիոն դոլար։ Ընդ որում հավելեմ, որ հոկտեբերի 10-ին լուր տարածվեց, թե Երևանի ՋԷԿ-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։ |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48