Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ ամուսինը ողջ է

5237
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 18:15
Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ ամուսինը ողջ է

Չինաստանում ձերբակալված Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյնի կինը մտավախություն է հայտնել, որ իր ամուսինն այլևս ողջ չէ: Այս մասին նա ասել է BBC-ի հետ զրույցում:

Բացի այդ, կինը բողոքել է, որ իր հասցեին հեռախոսային սպառնալիքներ է ստանում:

«Կարծում եմ՝ դա հետաքննություն է քաղաքական պատճառներով: Վստահ չեմ, որ նա ողջ է»,- ասել է Հունվեյնի կինը:

Հոկտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Հունվեյնի անհետացման փաստով: Հաղորդվել էր, որ նրա մեկ շաբաթ կապ չի հաստատել՝ Չինաստան մեկնելուց հետո: Ինտերպոլի նախկին ղեկավարի ճակատագրի մասին դեռևս հայտնի չէ: Հաղորդվել էր նաև, որ նա հրաժարական է տվել: