Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տարօրինակ է». Նիկոլ Փաշինյանը զարմացավ

424
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 15:25
«Տարօրինակ է». Նիկոլ Փաշինյանը զարմացավ

«Ձեր գյուղում հակակարկտային ոչ մի կայան չկա՞»,- դիմելով Սյունիք համայնքի ղեկավարին՝ հարցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ միայն գյուղում, այլև մարզում չկա ոչ մի հատ»,- ասաց գյուղապետը:

«Տարօրինակ փաստ է»,- զարմացավ Փաշինյանը:

Արդեն հայտնել էինք, որ կառավարության ղեկավարը հանդիպում է անցկացնում Սյունիքի մարզպետարանում:

Անդրադառնալով վառելափայտի վերաբերյալ մտահոգություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր հանձնարարությամբ, սանիտարական հատումների շրջանակներում, կապահովվի այդ հարցի լուծումը. «Բայց անտառային բիզնեսին պետք է վերջ տալ, քանի որ դա խփում է բնապահպանությանը»,- ասաց նա: