Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխությունը Հրազդան չի հասնի, քանի դեռ Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ». Կարպիս Փաշոյան

546
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 12:15
«Հեղափոխությունը Հրազդան չի հասնի, քանի դեռ Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ». Կարպիս Փաշոյան

Պատմաբան, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեղափոխությունը Հրազդան չի հասել ու չի էլ հասնի, քանի դեռ «կալվածքի ժառանգորդի» աշխարհայացքով Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ»:

Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին՝ հավելելով, որ Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Fip.am-ի տարածած տեղեկությունն ուղղակի սադրանք է, իսկ նախընտրական քարոզարշավն անցել և անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: