Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)

370
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 11:20
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով աշխատանք:

«Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ միանան մեզ. երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ պետք է հանդիպեին գործարանի սեփականատերը և փոխվարչապետը, սակայն հանդիպումը չեղյալ է համարվել»,- նշել է աշխատակիցներից մեկը՝ ավելացնելով, որ գործարանի աշխատանքը դադարեցված է:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուծելու խնդիրը: