Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց». Ոսկան Սարգսյան

276
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 11:00
«Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ իշխանության օրոք ամենալավ բիզնեսների տերերը՝ օլիգարխները, իրենց շահույթներից փայ էին հանում «վերևին»: Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանք ո՞ւմ են մուծվում, եթե չեն մուծվում, ինչո՞ւ նրանց մուծած հարկերը կտրուկ չեն աճել: Օլիգարխ, Երևանը սուպերմարկետներով գրաված Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց իր կեղծած օղիների, մարդկանց առողջությունը խաթարելու համար: Ասում են, որ հիմա նա «Դուխով» օղի է արտադրում: Առաջ Հայաստանում թմրաբիզնեսից, մարմնավաճառությունից ստացված շահույթները հայտնի կլանն էր տնօրինում: Հիմա այդ եկամտաբեր հանցատեսակները վերացել ե՞ն: Ոստիկանության հաղորդմամբ՝ Երևանում բերման է ենթարկվել 742 մարմնավաճառ: «Էլիտար» անբարոյականներն Երևանյան լճի ափին չեն կանգնում, նրանց բերման չեն ենթարկում, բացի այդ ամեն մի պոռնիկ իր գլխին տեր ունի»: