Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Եղանակը Հայաստանում և Արցախում

425
Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ., 08:05
Եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում հոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է թույլ անձրև։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.60C (1986 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.00C (1977 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.80C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: