Քադիրովը հիացած է Փաշինյանի ու Մակրոնի պարով ու նրանց հրավիրել է Գրոզնի
![]() Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր Telegram-ալիքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարին, որը նրանք պարել են Երևանում: Ազգային պարերի մեծ սիրահար Քադիրովը նրանց հրավիրել է Գրոզնի։ Ռամզան Քադիրովը նշել է, որ պարը միավորում է Կովկասի ժողովուրդներին: Ըստ նրա՝ լեզուն ու պարը ժողովրդի պահպանման պարտադիր պայմանն են. «Ինչու՞ անդրադարձա այդ թեմային այսօր։ Հիշեցի, երբ տեսա, թե ինչպես են Փաշինյանն ու Մակրոնը գեղեցիկ պարում։ Կարծում եմ՝ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հրաշալի, բարի և կովկասյան ժողովուրդների համար օգտակար պարային մարաթոնի սկիզբ դառնալ։ Կարծում եմ, որ նախաձեռնությունը կսատարեն հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ»: Նա տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից Գրոզնիում մեկնարկել է Մահմուդ Էսամբաևի անվան միջազգային փառատոն-պարի մրցույթ, որին ներկա են լինում պատվավոր հյուրեր։ «Ուրախ կլինեինք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»,- նշել է Ռամզան Քադիրովը։ |

«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
6002:06
«Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ»․ Լևոն Ազիզյան
9301:06
Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով
12200:26
«Մնացե՛ք ամուր և զորավի՛գ եղեք Մայր Եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին»․ Միքայել Սրբազան
84Երեկ, 22:48
«Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է
78Երեկ, 22:30
«Աղերսում եմ Վեհափառին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան
140Երեկ, 21:42
