«Ամեն Արարատի գագաթ բարձրացող չէ, որ կարող է լեռնագնաց կոչվել». Սուրեն Ստեփանյան
«Վերջին տարիներին ակտիվություն կա լեռնագնացության և ժայռամագլցման սպորտաձևերում, Հայաստանում կա այդ պոտենցիալ ուժը» Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի վարչության անդամ, ԵՊՀ սպորտային վերելքների ակումբի ղեկավար Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ վերջին տարիների աշխուժությունն են վկայում անցկացված միջոցառումները, փառատոնները և արտասահմանյան տարբեր երկրներում իրականացրած վերելքները։ Առկա ակտիվությունը Սուրեն Ստեփանյանը կապում է նաև համացանցի, շփման միջոցների ավելացման հետ։ «Վերջին տարիներին ակտիվություն կա լեռնագնացության և ժայռամագլցման սպորտաձևերում, Հայաստանում կա այդ պոտենցիալ ուժը: Շփվում են, տեսնում, իսկ մենք փորձում ենք այդ ոլորտով հետաքրքրվողներին ճիշտ ուղու վրա դնել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։ «Ամեն Արարատի գագաթ բարձրացող չէ, որ կարող է լեռնագնաց կոչվել» Արշավային ակումբներ Հայաստանում ժամանակ առ ժամանակ ձևավորվում են, սակայն լեռնագնաց լինելու համար միայն լեռ բարձրանալը բավարար չէ։ Անհրաժեշտ է անցնել որոշակի դասընթացներ, փորձություններ, ձեռք բերել փորձառություններ. կան միջազգային ստանդարտներ, որոնց պետք է համապատասխանել։ «Հայաստանում կարելի է մատների վրա հաշվել իսկական լեռնագնացների»,- նշում է Սուրեն Ստեփանյանը, ում խոսքով՝ այն մարդիկ, ովքեր միայն գագաթներ են բարձրանում՝ այս սպորտաձևը դիտելով որպես սիրողական զբաղմունք, նրանք հիմնականում քայլողներ են։ Սուրեն Ստեփանյանը նշում է, որ ժայռամագլցումը և լեռնագնացությունը Հայաստանում եղել են շատ վաղուց։ «Խորհրդային տարիներին լավ լեռնագնացներ ենք ունեցել հավաքականում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո նահանջ է գրանցվել։ Հատուկենտ քայլեր, արշավներ եղել են, բայց հետագայում ստեղծեցինք Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան, որի շնորհիվ անցկացնում ենք դասընթացներ, փորձում ինչ-որ կերպ զարգացնել այս ուղղությունը»։ «Սովորեցնում ենք լինել լավ ու ճիշտ ժայռամագլցող և լեռնագնաց» «ԵՊՀ-ում այսօր գործում է «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը, որտեղ ստեղծվել է սպորտային ժայռամագլցման համար նախատեսված պատ։ Անցած տարի մարտին այստեղ իրականացվեց առաջին բաց ստանդարտի առաջնությունը, որն ավանդական բնույթ կունենա: «Ապառաժ» ակումբում 54 անդամ կա, որոնցից 20-ն ակտիվ զբաղվում է այս մարզաձևով»,- տեղեկացրեց լեռնագնացը՝ հավելելով. «Ես չեմ ասում, որ մենք ունենք շատ լավ ժայռամագլցողներ, բայց ունենք լավ ու ճիշտ ժայռամագլցողներ, ովքեր աշխատասեր են, սովորում են ամեն ինչ սկզբից»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18