Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Աշխարհի լավագույն գործատուները՝ Forbes-ի վարկածով

4831
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 11:30
Աշխարհի լավագույն գործատուները՝ Forbes-ի վարկածով

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը՝ կազմված 60 երկրներից խոշորագույն ընկերությունների վարկանիշի հիման վրա:

Ինչպես և մեկ տարի առաջ, ցուցակն առաջնորդում է Alphabet հոլդինգը, որը համարվում է Google-ի մայր ընկերությունը:

Երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, երրորդ տեղում՝ Apple-ը:

Չորրորդ տեղում է Walt Disney-ը, հինգերորդ տեղում՝ Amazon.com-ը:

Թոփ-10-յակում են հայտնվել հոնգկոնգյան նավթագազային CNOOC ընկերությունը (վեցերորդ տեղում), գերմանական Daimler-ը (յոթերորդ տեղում) և BMW-ն (իններորդ տեղում):