Չինաստանում ձերբակալված Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել
4952
Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 10:20
![]() Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ օրեր առաջ անհետացած Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը ձերբակալվել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցով չինական գերատեսչության աշխատակիցների կողմից, փոխանցում է BBC-ն: Պեկինում հայտնել են, որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել: Մեն Հունվեյին կասկածում են կաշառակերության համար, սակայն կոնկրետ մեղադրանքների մասին չի հաղորդվում: Ինտերպոլն, իր հերթին, հայտարարել է, որ կիրակի ստացել է կազմակերպության նախագահի՝ աշխատանքից անհապաղ ազատվելու մասին դիմումը: Մեն Հունվեյը նաև Չինաստանի հասարակական անվտանգության նախարարի տեղակալն էր: Ինտերպոլի կանոնների համաձայն՝ կազմակերպության ղեկավարի պարտականությունները կստանձնի փոխնախագահ Կիմ Յոնգ Յանը Հարավային Կորեայից: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
