Պարզվել է՝ որտեղ է անհետացել Ինտերպոլի նախագահը
![]() Պարզ է դարձել, թե որտեղ է անհետացել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյն, ում անհետացման մասին ահազանգել էր կինը: Վերջինը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Հունվեյը մեկնել է Չինաստան, սակայն այցի ավարտից հետո չի վերադարձել, և որևէ մեկը նրա մասին մինչև հիմա տեղեկություն չունի։ Ավելի ուշ պարզվել է, որ Մեն Հունվեյը ոչ թե կորել է, այլ ձերբակալվել հայրենի Չինաստանում, հենց որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրա ձերբակալությունը կապ ունի չինական իշխանական շրջանակներում ազդեցություն ունենալու դեմ պայքարի հետ: Նրա պահման վայրը գաղտնի է պահվում, նրան ապագայում կհարցաքննեն: Ինտերպոլի նախագահը բնակվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Նա նախկինում զբաղեցրել էր Չինաստանի հասարակության անվտանգության հարցերով զբաղվող նախարարի պաշտոնը։ Ինտերպոլն առայժմ նախագահի անհետացման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։ Աղբյուրը` scmp.com |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
