Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել են վիրաբույժին և ԴԱԻՇ-ի նախկին պատանդին

5591
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 14:35
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել են վիրաբույժին և ԴԱԻՇ-ի նախկին պատանդին

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հայտնել է 2018թ. Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակներն շնորհվել են վիրաբույժ Դենիս Մուքվեգեին և ԴԱԻՇ-ի նախկին պատանդ, իրավապաշտպան Նադյա Մուրադին:

Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունից վիրաբույժ Դենիս Մուքվեգեն թեկնածուների ցանկում էր արդեն 10 տարի: Նա բազմիցս դատապարտել է զանգվածային բռնաբարությունների դեպքերի համար անպատժելիությունն ու քննադատել Կոնգոյի ղեկավարությանն ու այլ երկրներին՝ զինված հակամարտություններում կանանց նկատմամբ սեռական բռնության կանխման հարցում պասիվության համար:

25-ամյա Նադյա Մուրադը գերեվարվել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից 2014թ.-ին, 2016թ.-ին արդեն նախկին պատանդը դարձել է ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի դեսպան: Նադյա Մուրադը դարձել է առաջին մարդը, ով գերություն է վերապրել և նշանակվել նման պաշտոնի:

Նշենք, որ անցած տարի Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել Միջուկային զենքի ոչնչացման միջազգային ընկերությունը (International Campaign to Abolish Nuclear Weapons, ICAN):