Դոլարի գերիշխանությունն ավարտին է մոտենում. Bloomberg
![]() Համաշխարհային շուկայում դոլարի գերիշխանությունը ցնցվել է, իսկ համաշխարհային առաջնորդները հրաժարվում են ճանաչել դոլարի գերիշխող դիրքը, գրում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ը դեռևս պահպանում է համաշխարհային շուկայում առաջնորդի դիրքը, քանի որ դոլարը պահանջարկ ունի, սակայն, գործակալության խոսքով, հարց է առաջանում՝ արդյո՞ք այն կշարունակի պահանջված լինել: Պահանջարկը պահելու միջոցներից մեկն, ըստ Bloomberg-ի, դիվանագիտական շփումներն են: Հոդվածագիրը հիշեցնում է նաև Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի դժգոհությունը, այն է՝ եվրոպացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց ապրանքներն ստիպված են վաճառել ամերիկյան արժույթով: Իսկ որոշ պետություններում առավել կոշտ հայտարարություններ են անում. Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մաերը հայտարարել է, որ կցանկանար ունենալ ֆինանսական գործիքներ, որոնք 100%-ով անկախ կլինեին Միացյալ Նահանգներից: Միևնույն ժամանակ, Չինաստանում պայմանագրեր են կնքում յուանով, ինչը մարտահրավեր է դարձել համաշխարհային շուկայում ամերիկյան արժույթի համար: Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը մեծ սխալ է թույլ տալիս՝ որպես պահուստային արժույթ դոլարի նկատմամբ վստահությունն արժեզրկելով»: Bloomberg-ն ուժերի հավասարակշռության փոփոխությունը վատ նորություն է անվանում ԱՄՆ-ի համար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
