Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց բանակցությունների արդյունքները
Դուրս գալով ԱԺ շենքից, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ներկայացրեց բանակցությունների արդյունքները. «Ես նախ գնացի Ելք-ի սենյակ, այնտեղ միայն Արամ Սարգսյանն էր, հետո գնացի Արա Բաբլոյանի աշխատասենյակ, այնտեղ հավաքված էին այլ խմբակցությունների ղեկավարները: Ասացինք, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարենք: ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների անդամները համակարծիք էին սրա հետ, սկսեցինք խոսել՝ որն է տարբերակը: Ես ասացի, որ տարբերակն այն է, որ ես առաջիկա օրերին, չգիտեմ քանի օր հետո է, պետք է հրաժարական տամ, ակնկալելով, որ ՀՀԿ-ն ավելի չգրգռի մարդկանց: Որովհետև, եթե հանկարծ այդ երեք կուսակցություններից մեկն առաջադրի վարչապետի թեկնածու, ինչը տեսականորեն հնարավոր է, պետք է գիտակցեն, որ դա հանրության շրջանում ռեակցիա է առաջացնելու: Դա խելամիտ սցենար չի լինելու: Ասացի՝ լավ կլինի ստորագրենք համապատասխան փաստաթուղթ, որ ես հրաժարական եմ տալիս, ԱԺ-ում 2 անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդունքում դեկտեմբերի առաջին կեսին, կամ նոյեմբերի վերջին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե իրենք, ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձն ու հարգանքով են վերաբերում դրան և նրանք բանավոր ասացին, որ առանց հուշագիր ստորագրելու էլ իրենք թեկնածու չեն առաջադրելու: Ես այդպես եմ ընկալել, թե իրենք հետո ուրիշ մեկնաբանություններ կտան այսօրվա բանակցություններին, դա ժամանակը ցույց կտա»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խոհրդարանական ընտրությունների հարցով մոտ 1,5 ժամ բանակցում էր ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18