Մակեդոնիայի հանրաքվեն ձախողվել է
Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեում մասնակցությունը կազմել է 50%, հաղորդում է AP-ը՝ հղում անելով տեղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիների մեծամասնությունը՝ 90%, կողմ է քվեարկել Մակեդոնիայի վերանվանմանը: Հանրաքվեին ընդհանուր առմամբ մասնակցել է 592 հազար մարդ 1,8 միլիոն ընտրողներից: Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով դեմ է Աթենքի և Սկոպյեի միջև համաձայնությանը, հայտարարել է հանրաքվեի ձախողման մասին: Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, ընդհակառակը, կարծիք է հայտնել, որ քվեարկությունը հաջող է անցել: Գործակալության տեղեկություններով՝ հանրաքվեում քվեարկողների մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորված է եղել քվեարկությունը բոյկոտող ազգայնականների կոչերով: Նշենք, որ երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի վերանվանելու մասին վիճաբանությունն սկսվել է 1991թ-ին այն բանից հետո, երբ Մակեդոնիան անկախացավ Հարավսլավիայից: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30