Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Ջարդվել է Facebook-ի մոտ 50 միլիոն հաշիվ

3740
Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 00:00
Ջարդվել է Facebook-ի մոտ 50 միլիոն հաշիվ

Facebook-ը հայտարարել է, որ ցանցահեններին հաջողվել է սոցցանցի կոդում առկա խոցելիության մասին իմանալ ու հասանելիություն ստանալ մոտ 50 միլիոն հաշիվ:

Թե ով է կանգնած այս քիբերհանցագործության ետևում, դեռևս տեղեկություններ չկան: Ուրբաթ օրը ընկերությունն այն հաշիվների օգտատերերին, ովքեր համարվում են պոտենցիալ զոհեր, առաջարկել է նորից հավաքել ծածկանունն ու գաղտնաբառը՝ ցանց մուտք գործելու համար:

Դեֆեկտն այս պահին վերացված է, հայտնել է սոցցանցի անվտանգության բաժնի պետ Գայ Ռոզենը: