««Ալաշկերտ»-ի նպատակը մեկն է՝ չեմպիոնություն». Արամ Ոսկանյան
![]() Օրերս «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնած Արամ Ոսկանյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում, անդրադարձել է «Ալաշկերտ»-ից ստացած առաջարկի, թիմի կազմի, գլխավոր նպատակի, ինչպես նաև մարզչական շտաբը համալրած Անդրանիկ Բաբայանի մասին: «Նախորդ տարվա մարտին «Ալաշկերտ»-ից տեղափոխվեցի «Բանանց», սակայն շատ լավ հարաբերություններ էի պահպանում «Ալաշկերտ»-ի ղեկավարության և ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ: Ստանալով պարոն Նավոյանի առաջարկը՝ մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ շատ կապված եմ այս ակումբի, կոլեկտիվի, ֆուտբոլիստների հետ: Ֆուտբոլիստների մեծամասնության հետ աշխատել եմ, ծանոթ եմ իրենց խաղային որակներին: Այսօր «Ալաշկերտ»-ում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված, թիմում առողջ մրցակցություն է բոլոր դիրքերում: Մենք մեծ հույսեր ենք կապում բոլորի հետ, քանի որ չեմպիոն չեն դառնում մեկ կամ երկու հոգի, չեմպիոն է դառնում ամբողջ թիմը՝ երկար մրցաշրջանի արդյունքում: Բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան «Ալաշկերտ»-ի հաջողություններում. կլինեն տարբեր տակտիկական լուծումներ, կկիրառվի կազմի ռոտացիա: Հայաստանի նախորդ երեք տարիների չեմպիոնն իր առջև միայն մեկ նպատակ կարող է դնել՝ չեմպիոնություն: Դա և՛ ակումբի ղեկավարության, և՛ իմ տեսակետն է: Այնպես որ, մեզ մեծ աշխատանք է սպասվում: Մեր մարզչական շտաբում Մանուկ Սարգսյանից և Արմեն Կիրակոսյանից զատ, որոնց հետ ես աշխատել եմ, ընդգրկվել է նաև Անդրանիկ Բաբայանը: Բաբայանը Ռուսաստանում աշխատելու զգալի փորձ է կուտակել՝ որպես գլխավոր մարզիչ և գլխավոր մարզիչի օգնական, ինչը շատ կարևոր է: Վստահ եմ, որ իր գիտելիքներով, փորձով և մարդկային որակներով նա մեզ շատ օգուտ կտա: Ի դեպ, վերջերս պարզվեց, որ մենք իրար դեմ ժամանակին խաղացել ենք Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, երբ ես պաշտպանում էի «Բալթիկա»-ի, իսկ նա՝ «Վոլգար»-ի գույները»,- նշել է մարզիչը: Արամ Ոսկանյանի նշանակումից հետո իր առաջին մարզումն «Ալաշկերտ»-ը կանցկացնի սեպտեմբերի 30-ին: Այդ օրը մեր թիմը կընդունի «Արարատ»-ին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
