Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ի իշխանություններն Իլոն Մասքին մեղադրանք են առաջադրել

3727
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 15:10
ԱՄՆ-ի իշխանություններն Իլոն Մասքին մեղադրանք են առաջադրել

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների գծով հանձնաժողովը (SEC) մեղադրանք է առաջադրել Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքին՝ խարդախության համար: Մեղադրանքն առաջադրվել է ընկերությունը ոչ հանրային դարձնելու մտադրության մասին Մասքի հայտարարությունից հետո:

«Գործը ներառում է մի շարք սուտ և մոլորության մեջ գցող հայտարարություններ՝ արված Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասքի կողմից: 2018թ. օգոստոսի 7-ին վերջինը հայտարարել է, որ Tesla-ն կդարձնի մասնավոր ընկերություն»,- ասվում է մեղադրական հայցում:

Հանձնաժողովը հայտնել է նաև, որ Մասքի հայտարարությունը խառնաշփոթ է առաջացրել և վնաս հասցրել ներդրողներին:

Ինքը՝ Մասքը, մեղադրանքներն անհիմն է անվանել:

«Ես գործել եմ ճշմարտության, թափանցիկության և ներդրողների շահերից ելնելով: Ամբողջականությունն իմ կյանքի կարևորագույն արժեքներից է, և փաստերը կապացուցեն, որ ես այն ոչ մի կերպ չեմ խախտել»,- ասել է նա CNBC-ի հետ զրույցում: