Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սպանվել է «Միսս Իրաք»-ը

4071
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 00:20
Սպանվել է «Միսս Իրաք»-ը

Իրաքում սպանել են 2015 թվականին «Միսս Իրաք» տիտղոսին արժանացած մոդել ու բլոգեր Թարա Ֆարեսին: 22-ամյա աղջկան հրազենային 3 վիրավորումներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, գրում է Globo-ն:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Ըստ աղբյուրի՝ սպանությունից առաջ աղջկան պատանդ են վերցրել:

Մոդելի Instagram-ի էջում, որն ունի 2,6 միլիոն հետևորդ, հետմահու գրություն է հայտնվել՝ կցված նրա սև-սպիտակ լուսանկարին. «Մենք խնդրում ենք Ալլահին ներել նրա մեղքերը ու մեծ գթասրտություն ցույց տալ նրա հանդեպ»: