«Եղբայրական երկրների համար բացառություններ չեն լինի». Ռուսաստանում կարգելեն օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատանքը
![]() ՌԴ Պետդումայում օրինագիծ է ներկայացվել, որով արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատանքը: Ներկայում «Ճանապարհային անվտանգ երթևեկության մասին» օրենքում ևս կա նման կետ, սակայն բացառություններ են արվել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև երկրներում, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, օրինակ՝ Հարավային Օսիա), գրում է Комсомольская правда պաբերականը: «Եղբայրական երկրների համար բացառություններ չեն լինի»,- նշում է պաբերականը: Օրինագծի հեղինակն է սենատոր Ահմատ Սալպագարովը Կարաչաևո-Չերկեսիայից: Նա նշել է, որ ՌԴ տարածքում օտարերկրացի վարորդների մասնակցությամբ վթարների թիվն աճում է: ՌԴ ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամսիներին գրանցվել է 2395 ճանապարհատրանսպորտային պատահար օտարերկրացի վարորդների մասնակցությամբ, որոնց հետևանքով մահացել է 246 մարդ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Պետդումայում առաջարկել էին արգելել օտարերկրացիներին տաքսի վարել: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
