Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Bloomberg-ի վարկածով՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակում է

3740
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 15:45
Bloomberg-ի վարկածով՝ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակում է

Bloomberg միջազգային գործակալության «Luxury Travel» հավելվածը ներկայացրել է եվրոպացի ճանապարհորդների շրջանում ամենահայտնի 10 երկրների վարկանիշային աղյուսակը, փոխանցում է Rusarminfo-ն:

Հայաստանը հայտնվել է 10-րդ հորիզոնականում՝ զբոսաշրջության ոլորտում 18,65% աճով:

«Հայաստանն ունի սքանչելի մայրաքաղաք, և, այո, ամենահայտնի ժառանգներն են Քարդաշյանները: Տեղի ավանդույթների հետ ծանոթություն, լավաշի պատրաստման «մաստեր կլաս», կոնյակի գործարանի և վանքերի այցելություն՝ ահա այն, ինչ սպասվում է զբոսաշրջիկներին Հայաստանում»,- Bloomberg-ը մեջբերում է աշխարհում հայտնի «Cox & Kings» զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներից մեկի՝ Ուորեն Չանգի խոսքը:

Վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Սան Մարինոն, Վրաստանն ու Իսրայելը: Թոփ 10-յակում են նաև Իսլանդիան, Մակեդոնիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ադրբեջանը: