«Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը, թե արշավ է իրականացվում կուսակցության դեմ, ասել է. «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտում են կատարում: Եթե ինչ-որ կուսակցություն խախտում չի կատարում, ապա, բնականաբար, մենք այդ կուսակցության կատարած խախտումը չենք կարող բացահայտել: Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը և մենք բնականաբար չենք կարող դա հասարակությունից գաղտնի պահել: Այդ խախտումների գաղտնի պահելը անընդունելի է և չի կարելի նման բան անել: Մենք հրապարակում ենք այն, ինչ տեսնում ենք: Երբ իրենց մասին ապատեղեկատվություն էր տարածվում (Ազատություն ռադիոկայանը 2015թ-ին տեսանյութ էր տարածում, որտեղ ցույց էր տրվում ընտրակաշառք բաժանվելը և ներկայացվում էր, որ դա հիմա է արվում) մենք բարձրաձայնեցինք, որ ԲՀԿ-ի մասին ապատեղեկատվություն է տարածվում: Մեզ համար տարբերություն չկա, թե ով է անում կամ ում դեմ է անում. մեր խնդիրն օրինականության պահելն ու պաշտպանելն է և հասարակությանն իրազեկելը, ինչպես նաև ապատեղեկատվությունը նվազեցնելը»: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36