Ընտրություններում 10:00-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Ժամը 08:13-ին Արաբկիրի 4/28 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում. քվեախցիկի ետնամասում առկա է դուռ: Նաև դռան վերևի մասում առկա է բաց լուսամուտ։ Քվեարկության գաղտնիության մեկ այլ խախտում է գրանցվել Շենգավիթի 8/15 ընտրատեղամասում ժամը 08:16-ին: Դիտորդը հայտնել է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում: Առավել հաճախ կրկնվող խախտումներ են գրանցվել՝ Տեղամասի անմատչելիություն (52,2%), Քվեարկության սենյակի կահավորման հետ Վիճակահանության կարգի խախտումս (10%), Իրավունքների խոչընդոտում (5,6%), Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր (5,6%): Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 93 խախտում, 4 միջադեպ: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18