«Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված չեն լինելու». Նիկոլ Փաշինյանն ընտրության էր եկել դստեր հետ
290
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 08:45
Շենգավիթի 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է՝ ընտրությունն ինքն է կատարելու, իր ձայնը չի գողացվելու»,- ասաց նա՝ լրագրողների հետ զրույցում: «Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ՀՀ-ում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Այնպես որ, պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»: Նա տեղեկացրեց, որ շտապում է մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36