«Կաբինետներից դո՛ւրս եկեք, գնացե՛ք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը». ՀՀ վարչապետը՝ գյուղապետերին
![]() «Բոլոր հարցերը՝ կառավարություն, վարչապետ.... Շուտով կսկսեն բոլոր գյուղերի բնակիչները գալ կառավարության դիմաց: Բա համայնքները, մարզպետարաններն ինչի՞ համար են: Բոլոր գյուղապետերը, մարզպետերը պետք է իրենց մարզի տվյալներին լիարժեք տիրապետեն: Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը, մարդկանց հետ շփվեք...»,- հայտարարեց վարչապետը: Նա հորդորեց համայնքների ղեկավարներին՝ եթե 3 քայլ պետք է անի կառավարությունը, գոնե 1-ը պետք է կատարի համայնքի ղեկավարը. «Բյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել ու բոլոր պետական կառույցները, եթե իրենց մասով հոսքի անցքը փակեն, ուրիշ վիճակ կլինի ու յոլա գնալու տրամաբանությունը կփոխվի զարգացման տրամաբանության»: Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, հանդիպում է ունենում համայնքների ղեկավարների հետ: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
