Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կայցելի Հայաստան

398
Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 02:10
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կայցելի Հայաստան

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև բազմազանության և ինտեգրման խթանման հարցերում:

Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաև Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:

Գագաթնաժողովից հետո վարչապետ Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրի առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները: