«Մեր համբերության բաժակը լցվել է». ԵԹԿՊԻ-ի ուսանող
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ դասադուլ են իրականացնում բուհի մոտ: Լրագրողների հետ զրույցում ուսանողներից մեկը՝ խոսելով դասադուլի պատճառների մասին, ասել է. «Միայն ոստիկանության բացահայտումները չեն դասադուլի պատճառը, քանի որ նախորդ ուսումնական տարվա վերջից արդեն մենք բողոքներ ունեինք և մի քանի հանդիպումներ մինչև այդ մենք ունեցել ենք ռեկտորի և վարչական կազմի հետ, իսկ նոր ուսումնական տարվա և նոր փաստերի հետ իրավիճակը ավելի բորբոքվեց: Ուսանողների համբերության բաժակը լցվել է, և մենք հստակ պահանջում ենք ռեկտորի և վարչական կազմի հրաժարականը: Մենք արդեն ունենք հստակ փաստեր դա պահանջելու համար: Միայն այն փաստը, որ ինստիտուտի ղեկավարը՝ Դավիթ Մուրադյանը, անտեղյակ է, որ իր կողքի կաբինետում նստած մարդը կարող է գումար լվանալ ինստիտուտի շնորհիվ, բավարար է, որ հրաժարվի իր պաշտոնից»: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06