Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Մինասյանը և Օվասապյանը կպայքարեն չեմպիոնի կոչման համար

483
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 00:55
Ըմբշամարտ. Մինասյանը և Օվասապյանը կպայքարեն չեմպիոնի կոչման համար

Սլովակիայի Տրնավա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Տիգրան Մինասյանը և Դավիթ Օվասապյանը կպայքարեն ոսկե մեդալների համար:

55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիայ Վիայիին և եզրափակչում կմրցի Իրանի ներկայացուցիչ Պոույա Մոհամադ Նասերպոուրի հետ։

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը կիսաեզրափակչում հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Չոլտոն Շուլցին և եզրափակչում կպայքարի Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեհի հետ: