Հայաստանի փոխվարչապետն առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի
1994
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 22:25
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: «Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,- ասել է Գրիգորյանը: Վլադիվոստոկում անցկացվող համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ավելի վաղ ասել էր, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48