Փոխադրողները ճանապարհներ կփակեն. Վրաստանից ցորենի ներկրման արգելքի խնդիրը չի լուծվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։ «Ոչ մի բան էլ չի լուծվել, էդ զեղչերի մասին խոսակցություններն էլ հեքիաթներ են։ Սեպտեմբերի 14-ից կանգնելու է ներկրումը։ Իսկ եթե 52 տոկոս զեղչ էլ անեն, ապա մեր հաշվարկներով, մեկ է, 46-52 դոլար թանկանալու է ցորենի մեկ տոննան, որն ազդելու է նաև հացի գնի վրա։ Ցամաքային ճանապարհով ու ծովով փոխադրման միջև տարբերությունը կազմելու է 140 դոլար 1 տոննայի համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բեռնափոխադրողներից մեկը։ Նրա խոսքով՝ իրենք փաստի առաջ են կանգնելու, քանի որ հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց մոնոպոլիաներ չլինելու մասին, մարդիկ բեռնատար մեքենաներ են գնել, որպեսզի սկսեն ներկրում իրականացնել, բայց հիմա փաստի առաջ են կանգնել, չգիտեն՝ ինչպես մարել իրենց վարկերը, մեքենաների արժեքը վճարել։ Մեր զրուցակցի խոսքով՝ եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, իրենք սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացնելու, բեռնատարներով ճանապարհներ են փակելու»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30