20-ամյա աղջիկը Mercedes-ով բախվել է «Պիկնիկ» հյուրանոցային համալիրի պատին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են վիրավոր ուղևորի կյանքի համար
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արաքսյա Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 15 ՕC 005 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող «Պիկնիկ» հյուրանոցառեստորանային համալիրի տարածքում տեղադրված ծաղկամաններին, զովացուցիչ ըմպելիքների սառնարաննրին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել պատի վրա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 20-25 տարեկան տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ |
Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է (տեսանյութ)
13801:18Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկար)
151Երեկ, 19:24Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել
154Երեկ, 18:06Բռնազավթված Շուշիում ականազերծող սակրավորը պայթել է ականի վրա
136Երեկ, 17:54Մոփեդներ են վթարվել. կա զոհ
135Երեկ, 00:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
13026.04.2024, 22:06