Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանցիներն ամեն գիշեր երազում են, թե երբ պետք է հայտնվեն Տավուշում». Գառնիկ Դանիելյան

121
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 20:36
«Ադրբեջանցիներն ամեն գիշեր երազում են, թե երբ պետք է հայտնվեն Տավուշում». Գառնիկ Դանիելյան

«Այսօր Հայաստանը հայաթափվում է նույն սցենարով, ինչպես դա իրագործեցին Արցախում: Եթե մտածում եք, որ մեր տավուշցի հայրենակիցներն, ովքեր 30 տարի պաշտպանել են առաջնագիծը, ձեր օգնության կարիքը չունեն, սխալվում եք: Աջակցելով տավուշցիներին, աջակցում եք ինքներդ ձեզ: Այսօր մեր եկեղեցիները մզկիթ են դարձնում, ինչպես արեցին Արցախում: Ադրբեջանն այսօր Արցախի մեր շիրիմները պղծում է և ամեն գիշեր երազում, թե երբ պետք է հայտնվեն Տավուշում: Արդեն համարում են իրենց հաղթած»,- Դիլիջանում իր իրազեկման ակցիայի ժամանակ հայտնեց Գառնիկ Դանիելյանը: