Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.

«Եթե մոտ 10 օրից հստակ քաղաքական առաջարկ չարվի, նահանջ է սկսվելու». Վահե Դավթյան

136
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 22:24
«Եթե մոտ 10 օրից հստակ քաղաքական առաջարկ չարվի, նահանջ է սկսվելու». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։
Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։
Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3-4 օր։

Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։
Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։

Այն «գունավոր հեղափոխության» չի կարող վերածվել՝ արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։

Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկե

Աղբյուրը`   Վահե Դավթյան