«ՀՀ-ում այսօր տեղի է ունենում անզիջում պայքար կոռուպցիայի դեմ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ում այսօր տեղի է ունենում անզիջում պայքար կոռուպցիայի դեմ: Այս մասին այսօր Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք սկսում էինք պայքարը կոռուպցիայի դեմ, շատ ազդակներ էինք ստանում, որ բիզնեսը, բիզնեսմենները լարվում են այդ կապակցությամբ: Եվ ես միշտ ասել եմ և էլի եմ ասում, որ բիզնեսն այդ կապակցությամբ լարվելու պատճառ չունի: Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե երկրում եղել է կոռուպցիոն այդպիսի վիճակ, բազմաթիվ գործարարներ, ովքեր աշխատել են այդ միջավայրում, իրենք ստիպված են եղել որոշակի պայմաններով և որոշակի կանոններով աշխատել: Բայց երբ որ մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, մենք նկատի չունենք և երբևէ նկատի չենք ունեցել պայքար բիզնեսի դեմ: Մենք նկատի ենք ունեցել պայքար կոռումպացված չինովնիկների դեմ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ պայքարն այժմ որոշակիորեն դանդաղեցվել է, քանի որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: «Չի կարող լինել այնպիսի սցենար, որ ես ներքաշվեմ կոռուպցիայի մեջ»,- հավելել է ՀՀ վարչապետը: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36