Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ-ը սև դիմակներով ներխուժել է Ծառուկյանի օբյեկտ. «Ժամանակ»

422
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 10:15
ՊԵԿ-ը սև դիմակներով ներխուժել է Ծառուկյանի օբյեկտ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջև:

Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են:

Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունների հետ, որ սա ՊԵԿ-ի կողմից կազմակերպված գործողություն է, որը ոչ միայն համաձայնեցված չի եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չի լինում նման միջոցառումների մասին: Բայց քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է»:

Մանրամասները՝ թերթի համարում: