18-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Ս.-ն է, ով տանն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 50-ից ավելի «պարացետամոլ» տեսակի դեղահաբ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լիլիթ Ս.-ն սովորում է Երևանում հայտի համալսարաններից մեկի 2-րդ կուրսում և եթե նրա հարազատները ժամանակին չտեղափոխեին Մուրացան բժշկական կենտրոն և տեղում բժիշկները օպերատիվ և ճիշտ անհետաձգելի օգնություն չցուցաբերեին, հնարավոր էր, որ տեղի ունեցածը ողբերգական ավարտ ունենար: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06