Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ինքնուրույն հարկ վճարող քաղաքացին շատ ավելի սուր է զգում, թե ինչպես են պաշտոնյաները մսխում իր վճարած հարկերը»․ Տիգրան Աթանեսյան

1119
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 15:20
«Ինքնուրույն հարկ վճարող քաղաքացին շատ ավելի սուր է զգում, թե ինչպես են պաշտոնյաները մսխում իր վճարած հարկերը»․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկամտային հարկի մասին՝

Եթե իրոք ուզում եք հեղափոխական մոտեցում ցուցաբերել, ապա ազատեք գործատուներին հարկային գործակալի պարտականությունից, թողեք՝ ամեն քաղաքացի ինքնուրույն հաշվարկի և վճարի իր հարկերը: Եկամտային հարկի հաշվարկի վրա պետք է ազդեն բոլոր նվազեցումները, ինչպես շահութահարկի վրա: Ծնողը, եթե ծախս է անում , օրինակ՝ իր երեխայի բուժման վրա, ապա այդ ծախսը պետք է ընդհանուր եկամտից նվազեցնի և նմանատիպ և ոչ նմանատիպ շատ այլ հիմքերով ևս: Այստեղ կա, նաև, մեկ այլ՝ առաջին հայացքից ոչ առաջնային, բայց իմ կարծիքով, շատ կարևոր էֆեկտ՝ ինքնուրույն հարկ վճարող քաղաքացին շատ ավելի սուր է զգում, թե ինչպես են պաշտոնյաները մսխում իր վճարած հարկերը, կամ ավելի ճիշտ, նաև, այդպես է ձևավորվում երկրի տեր քաղաքացին»։