«Հայաստանի հավաքականի մոտ հույսն ավելի շատ էր, ինչն էլ օգնեց հաղթել». Ռենե Պաուրիչ
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։ Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը, ամփոփելով իր թիմի խաղը, նշեց․ «Նախ ուզում եմ շնորհավորել ձեր հավաքականին: Իմ թիմը ջանքեր գործադրեց, բայց հաղթանակն ուրիշինն էր: Կարելի էր միանշանակ նկատել, որ Լիխտեյնշտեյնի հավաքականն սկզբից տրամադրված էր արագ արդյունքի հասնելուն, բայց մեր պատասխան գոլից հետո մի փոքր դժվարացրեցինք ձեր հավաքականի գործը: Միանշանակ տխուր եմ, որ պարտվել ենք, որովհետև թիմը լավ աշխատանք կատարեց: Առջևում դեռ 5 խաղ կա, հույս ունեմ՝ միավորներ կվաստակենք: Սովորաբար յուրաքանչյուր խաղում փորձում է հաղթանակ տոնել։ Հայաստանի հավաքականի մոտ հույսն ավելի շատ էր, ինչն էլ օգնեց հաղթել։ Երկու կողմից էլ խաղը շատ հուզական էր՝ բարձր տեմպով։ Չիրացրած 11- մետրանոցից հետո այնպիսի տպավորություն էր, որ նա արագացրեց խաղը, որ նա մեղավորություն չունենա», - Պաուրիչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
