«Նրանք լափում են, ինձ բերդ ուղարկում». Գագիկ Սիմոնյան
![]() 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ հայկական Ֆուտբոլային «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև: Դեկտեմբերի 24-ին «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել են՝ ավելի ուշ արձակվել են չհեռանալու մասին ստորագրությամբ։ Հունվարի 13-ին կալանավորվել են նաև մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել։ Այսօր Գագիկ Սիմոնյանը հանդիպեց լրագրողների հետ՝ հայտարարելով, որ ինքն անմեղ է. «Երբ ինձ կանչեցին ԱԱԾ, պետն ասաց, որ հայկական ֆուտբոլի հեղինակության հետ եմ խաղում։ Ես այստեղ եմ, որ ասեմ իրականությունը։ Նշվում է 2-3 մլն դոլար գումար, բայց ես դրա հետ կապ չունեմ։ Ես երբեք ոչ մի խաղադրույք չեմ կատարել։ Իրենք իրանց խաղն արեցին, առան կերան, ինձ ճամփու դրեցին։ Վեց ամիս կալանավորված եմ եղել։ Նրանք լափում են, ինձ բերդ ուղարկում։ Այդտեղ մեծ թվերի մասին է խոսքը։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում, մինչև գործը չբացահայտնվի։ Բայց մի բան ասեմ, ես եղել եմ «Ուլիս»-ի հիմնական թիմի գլխավոր մարզիչ, իսկ ֆինանսական խնդիրների պատճառով այդ ժամանակ թիմը լուծարվել էր և հիմնական թիմի փոխարեն խաղում էր երկրորդ թիմը, որի գլխավոր մարզիչն Արտյոմ Ադամյանն էր։ Այդ սև գրոծն Ադամյանի թիմն է արել, դա իմ թիմը չէր։ Թե՞ պետք էր մեկին ձերբակալել, ՈՒԵՖԱ-ի աչքերը փակել ու շարունակել այսպես։ Հիմա եմ բարձրաձայնում այս հարցը, որովհետև դատական գործընթացն իմ դեմ է։ Հույս ունեմ, որ հանրության ուշադրությունը կօգնի արդար դատավարությանը։ Մինչև վերջ եմ գնալու՝ այս ամենը բացահայտելու համար»: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
