Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Վրացին փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տեղափոխել ճամպրուկի մեջ

2512
Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 17:05
Վրացին փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տեղափոխել ճամպրուկի մեջ

Թուրք սահմանապահները Վրաստանի և Թուրքիայի սահմանին՝ Սարփիի անցակետում, Վրաստանի 24-ամյա քաղաքացու ճամպրուկի մեջ աղջկա են հայտնաբերել, հաղորդում է Интерфакс-ը:

Մաքսային աշխատակիցները Վրաստանի քաղաքացուց պահանջել են բացել ճամպրուկն ու այնտեղ հայտնաբերել անօրինական ճամփորդին:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղջիկը Ուզբեկստանի 27-ամյա քաղաքացին էր: Նա փորձել է անօրինական ճանապարհով ներթափանցել Թուրքիա, քանի որ իր մուտքը Թուրքիա արգելված էր:

Վրաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներին ձերբակալել են: Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: