Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 30 զինվորական

1732
Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 02:35
Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 30 զինվորական

«Բոկո Հարամ» արմատական խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, որի հետևանքով զոհվել է 30 զինվորական, հաղորդում է France Presse-ը:

««Բոկո Հարամ»-ի ահաբեկչների հետ մարտում մենք կորցրել ենք առնվազն 30 մարդ: Հինգշաբթի ժամը 16:00-ին նրանք հարձակվել էին Զարի քաղաքում մեր զորքերի վրա»,- ասել է ռազմական աղբյուրը:
Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խումբը դեմ է արևմտյան կրթական մոդելին և ամբողջ երկրում շարիաթի ներդրման է ձգտում: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ութ տարիների ընթացքում «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչների հետ կապված բռնի գործողություններում զոհվել է շուրջ 20 հազար մարդ: