Հարուցվել է քրեական գործ՝ ընտանիքի 4 անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընտանիքի 4 անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ 2018թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևից ընթացող «OPEL VECTRA A» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հետնամասին, որի հետևանքով կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է իրենից աջ՝ ճանապարհի կողնակային հատվածում կայանված «SCANIA» մակնիշի MCH-700 հաշվառման համարանիշի քարշակով ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «VAZ 2107» ավտոմեքենայի վարորդը՝ Մարատ Արսենյանը, և մեքենայում գտնվող նրա երեք որդիները տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Մ.Արսենյանը և նրա երեք որդիները ճանաչվել են տուժող։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30