«Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք». նախարար
![]() «Գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Հիմնականում գազի գնի վերաբերյալ բանակցությունները երկրների առաջին դեմքերն են վարում, և այս պահին որևէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է համաձայնագիրը, և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն»,- հավելել է նա: Խոսելով իրանական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ էներգետիկայի նախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հարց է բարձրացվել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին: «Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան, առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, և կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշել է Արթուր Գրիգորյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
