Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը

364
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 12:00
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ էր ներկայացրել ԱԺ՝ Սևանա լճից 40 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու վերաբերյալ, ինչն էլ, այսօր՝ օգոստոս 29-ին, ձայների 80 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, ընդունվեց: