Լևոն Արոնյանը՝ «Sinquefield Cup» մրցաշարի հաղթող
![]() ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այսօր Արոնյանը մրցաշարի հաղթողի կոչման համար պետք է թայ-բրեյքի ձևաչափով պայքարեր Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ։ Թայ-բրեյքը, սակայն, չեղյալ է հայտարարվել և երեկ շախմատիստները հռչակվել են մրցաշարի հաղթող։ Բանն այն է, որ ըստ կանոնակարգի, թայ-բրեյքին կարող է մասնակցել միայն 2 շախմատիստ։ Սակայն բոլոր երեք շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար են եղել։ Այդ դեպքում երկու հաջողակներին պետք է որոշեին վիճակահանությամբ։ Սակայն վիճակահանությունը շախմատիստներն անընդունելի են համարել։ Շախմատիստներից երկուսը նշել է «Կամ խաղում ենք բոլորս, կամ ոչ ոք», երրորդը դեմ է եղել բոլորի խաղալուն, սակայն երեքն էլ դեմ չեն եղել թայ-բրեյքի չեղարկմանը։ Մրցաշարի կազմակերպիչները որոշել են չեղարկել այն և պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի 3 հաղթող հռչակել, ինչի արդյունքում պարգևները և վարկանշային միավորները կբաժանվեն 3 հավասար մասի։ ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

